Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ադրբեջանի Օպերայի և Բալետի շենքը կառուցվել էր որպես հայկական Մեծ թատրոն. Բաքվի հայ ճարտարապետները

22:36, կիրակի, 29 հունվարի, 2023 թ.
Ադրբեջանի Օպերայի և Բալետի շենքը կառուցվել էր որպես հայկական Մեծ թատրոն. Բաքվի հայ ճարտարապետները

19-րդ դարում Կովկասը Ռուսաստանին միանալուց հետո հայկական կապիտալը մեծ դեր խաղաց, առաջին հերթին, Թիֆլիսի և Բաքվի կառուցապատման և զարգացման գործընթացում։ Սրան նպաստում էր նաև այդ քաղաքներում հայ բնակչության մեծ զանգվածի առկայությունը: Թիֆլիսը դարձավ հայ մշակույթի կենտրոնը, իսկ արագ զարգացող Բաքուն՝ Նավթարդյունաբերական կենտրոն, որը դեպի իրեն ձգեց ինչպես մեծ թվով հայերի Արցախից և Սյունիքից, այնպես էլ բավական թվով հայ գործարարների:
     Հայ նավթարդյունաբերողներ և գործարանատերեր Մանթաշյանի, Ղուկասյանի, Միրզոյանի և այլոց միջոցներով այստեղ կառուցվեցին ոչ միայն արդյունաբերական և բնակելի շինություններ, այլև խոշոր հասարակական շենքեր: Անդրկովկասի երեք երկրներում այդ ժամանակ նշանավոր հայ ճարտարապետներ Գաբրիել Տեր-Միքելյանը, Նիկողայոս Բաևը, Վարդան Սարգսյանը, Հովհաննես Քաջազնունին, Ֆրեյդուն Աղալյանը, Աննա Օլթեցյանը և ուրիշներ Բաքվում մեծ լումա ներդրեցին քաղաքի կենտրոնի կառուցապատման գործում: Նշանակալից է Գաբրիել Տեր-Միքելյանի նախագծով` դասական ոճով կառուցված հասարակական ժողովարանի ակումբը (այժմ` ադրբեջանական ֆիլհարմոնիան)։ Մոդեռն ոճով Նիկողայոս Բաևը կառուցեց մի շարք բնակելի տներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր։ Հետաքրիր է, որ Նիկողայոս Բաևը 1911-1918 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը։ Այսօր էլ շատերին հիացմունք է պատճառում նրա կառուցած՝ Ադրբեջանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, որն ի սկզբանե կառուցվել էր՝ որպես Մայիլյան եղբայրների մեծ թատրոն։ Մայիլյան եղբայրներն այս թատրոնը կառուցել են էթնիկ հայերի համար։ Թատրոնի բացումը մեծ իրադարձություն է եղել Բաքվի մշակութային կյանքում։ Թերթերը բազմաթիվ գովեստի խոսքերով էին հանդես գալիս թատրոնի շենքի և նրա ճարտարապետի մասին։
     Բաևը կառուցել է նաև Սաբունչի երկաթուղային կայարանն ու հարակից բոլոր կառույցները, Էրմենիքենդ թաղամասն (Բաևի թաղամաս) ու հարակից շինությունները, ինչպես նաև հիվանդանոցային ավան՝ բազմաթիվ մասնաշենքերով։

Հովհաննես Քաջազնունին կառուցել է Բաքվի սբ․ Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցին (1909թ․), որը սակայն քանդվել է 1937 թ-ին։ Հետագայում եկեղեցու հիմքի վրա կառուցվել է Պետական կոնսերվատորիայի շենքը, որը հիմքում ունի խաչաձևություն։

Նախկինում Մայիլով եղբայրների Մեծ թատրոնը, այժմ` Ադրբեջանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
Նախկինում Մայիլով եղբայրների Մեծ թատրոնը, այժմ` Ադրբեջանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
Երկաթգծի «Սաբունչի» կայարանի շենքը
Երկաթգծի «Սաբունչի» կայարանի շենքը
Նախկինում Բաքվի հասարակական ժողովարանի ակումբ, այժմ` Ադրբեջանի ֆիլամոնիա
Նախկինում Բաքվի հասարակական ժողովարանի ակումբ, այժմ` Ադրբեջանի ֆիլամոնիա
Սբ․Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցին, որը քանդվել է 1937 թվականին
Սբ․Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցին, որը քանդվել է 1937 թվականին
11003 | 1
Facebook