«Իրանի դեմ օպերացիան թեստ էր». Նվեր Դավթյան
![]() Իրանում ռազմական օբյեկտների վրա գրոհը տեղի է ունեցել փոքր դրոնների միջոցով, ինչը հակաօդային պաշտպանության միջոցներով հայտնաբերելը և ոչնչացնելը բավական դժվար է, դրոնային հարձակումներով, հավանաբար, փորձ է արվել ստուգել երկրի պաշտպանունակությունը։ Այս մասին 24News-ին ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով այսօր գիշերը տեղի ունեցած հարձակումներին, այդ թվում՝ Սպահանի արտադրական համալիրներից մեկի վրա: Ըստ նրա՝ ուշագրավ է, որ Իրանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտների վրա հարձակման ժամանակ 3 դրոններն էլ չեզոքացվել են․ «Սա խոսում է այն մասին, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողանում է հայտնաբերել փոքր դրոնները։ Սովորաբար, այսպիսի հարձակումներով ստուգում են երկրի պաշտպանունակությունը, կարողությունը։ Բայց եթե ավելի մեծ գրոհների էսկալացիա լինի, բնականաբար թեժ կետերից մեկը կարող է լինել Իրանի Ատրպատական նահանգի՝ Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգների հատվածը, որոնք մեզ սահմանակից և մոտ են։ Եվ դա կարող է անմիջական սպառնալիք լինել նաև Հայաստանի համար»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |