Ո՞րն է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգուտն Ուկրաինային աջակցելու գործում. #Newsweek
![]() ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հաղթանակի դեպքում կկարողանան մուտք գործել տիտանի հանքավայրեր՝ մետաղ, որն օգտագործվում է կործանիչների, ուղղաթիռների, նավերի, տանկերի և հեռահար հրթիռների արտադրության համար, գրում է ամերիկյան Newsweek-ը։ ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը տիտանը դասել է որպես երկրի տնտեսական և ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող 35 հանքանյութերից մեկը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները դեռ ներմուծում է իր երկաթի հանքաքարի ավելի քան 90%-ը: Ուկրաինան տիտանի սպունգ արտադրող յոթ երկրներից մեկն է։ Այս ցանկում են նաև Չինաստանն ու Ռուսաստանը։ Թեև ամերիկյան Boeing ավիաարտադրող ընկերությունը գարնանը հայտարարեց, որ դադարեցնում է տիտանի գնումը Ռուսաստանից, սակայն այս մետաղը չի ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցներին։ Միացյալ Նահանգները նույնպես ամռանը չսկսեցին դրա վրա 35 տոկոս մաքսատուրք սահմանել։ Ռուսական տիտանը նաև բացառվել է Եվրամիության պատժամիջոցներից։ Այնուամենայնիվ, եվրոպական ավիաարտադրող Airbus-ը դեկտեմբերին հայտարարեց Ռուսաստանից տիտանի մատակարարումները մի քանի ամսվա ընթացքում դադարեցնելու իր մտադրության մասին։ |