Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ ներդաշնակ են և համահունչ ՀՀ իշխանությունների, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը». Լիլիթ Գալստյան

20:42, կիրակի, 29 հունվարի, 2023 թ.
«Երբ ներդաշնակ են և համահունչ ՀՀ իշխանությունների, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ ներդաշնակ են և համահունչ ՀՀ իշխանությունների, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը․․․
     նիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը։
     Սրանք այդպես էլ չհասկացան, որ «Դաշնակցություն»-ը սովորական, շարքային կուսակցություն չէ․ «Դաշնակցություն»-ը մտածողություն է, արժեհամակարգ է, կենսակերպ է, գենետիկ կոդ է․․․
     Բանտերով կամ աքսորով ոչ կվախեցնես, ոչ էլ՝ կվերացնես․․․դուք պարտված եք ու դատապարտված»:

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
2904 | 1
Facebook