Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանում ավելի քան 40 մարդ է ողջակիզվել ավտոբուսի վթարի հետևանքով

18:24, կիրակի, 29 հունվարի, 2023 թ.
Պակիստանում ավելի քան 40 մարդ է ողջակիզվել ավտոբուսի վթարի հետևանքով

Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի Բելուջիստան նահանգում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով։ Dawn հրատարակության տվյալներով՝ նրանք բոլորը ողջ-ողջ այրվել են՝ չկարողանալով ինքնուրույն բացել դռները։ Ավտոբուսում եղել է 48 մարդ։ Ականատեսներին հաջողվել է կրակից դուրս բերել երեք մարդու, այդ թվում՝ կնոջ և երեխայի։ Սակայն նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ «Լասբելայի մոտ շրջադարձ կատարելիս ավտոբուսը արագության գերազանցման պատճառով բախվել է կամրջի հենակետին։ Դրանից հետո մեքենան ընկել է ներքև, որից հետո այն բռնկվել է», - ասել է հանձնակատարի օգնական Համզա Անջումը։

6528 | 1
Facebook