Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոկովիչը՝ Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող

17:54, կիրակի, 29 հունվարի, 2023 թ.
Ջոկովիչը՝ Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է:

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում Նովակ Ջոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:3, 7:6, 7:6 հաշվով:

Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 22-րդ տիտղոսը՝ հավասարվելով Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով:

| | |
4056 | 0
Facebook