Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այժմյան տեսքով և ղեկավարով Լեզվի կոմիտեն վնասարար կառույց է». Կարեն Հեքիմյան

17:42, կիրակի, 29 հունվարի, 2023 թ.
«Այժմյան տեսքով և ղեկավարով Լեզվի կոմիտեն վնասարար կառույց է». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Գիտե՞ք, թե ինչ է նշանակում վնասարարություն:
     Բերեմ պարզագույն օրինակ:
     Ըստ Լեզվի կոմիտեի, վերջինիս կողմից 2021թ տնտեսվարող սուբյեկտների դեմ ներկայացված հայցադիմումներից, ՀՀ Վարչական դատարանը բավարարել է միայն 6%-ը:
     Այժմ եկեք հաշվենք:
     2021թ Լեզվի կոմիտեն ՀՀ Վարչական դատարան է ներկայացրել 72 հայցադիմում, որոնցից բավարարվել է ընդամենը 4-5-ը (6%): Ըստ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի, լեզվի ոլորտում իրավախախտման համար նախատեսված տուգանքը կազմում է 250 000 ՀՀ դրամ: Այսինքն՝ Լեզվի կոմիտեի կողմից 1 տարում իրականացված գործողությունների արդյունքում պետական բյուջե, ենթադրաբար, մուտքագրվել է 5 x 250 000 = 1 250 000 ՀՀ դրամ կամ 3 125 ԱՄՆ դոլար:
     Ըստ հանրամատչելի տվյալների, Լեզվի կոմիտեն ունի թվով 19 աշխատակից, որոնցից յուրաքանչյուրի միջին ամսական աշխատավարձը պարգևավճարների հետ միասին 2021թ կազմել է շուրջ 220 000 ՀՀ դրամ: Այսինքն՝ 19 x 220 000 = 4 180 000 ՀՀ դրամ կամ 10 450 ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով՝
     12 x 4 180 000 = 50 160 000 ՀՀ դրամ կամ 125 000 ԱՄՆ դոլար:
     Փաստորեն, 2021թ Լեզվի կոմիտեի միայն աշխատավարձի (առանց այլ ծախսերի) բյուջեի համար ՀՀ հարկատուները վճարել են 125 000, իսկ «հետ են» ստացել միայն 3 125 ԱՄՆ դոլար:
     Ավելին՝ եթե նույնիսկ պատկերացնենք, որ 2021թ Լեզվի կոմիտեի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված բոլոր 72 հայցադիմումները բավարարվել են, ապա այդ դեպքում ևս ծախսը եկամուտից շուրջ 3 անգամ ավելի է:
     Սա նշանակում է, որ իրականում, այժմյան տեսքով և ղեկավարով Լեզվի կոմիտեն վնասարար կառույց է»:

4071 | 1
Facebook