Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ՝ ներսից». Հայկ Մարտիրոսյան

01:06, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
«Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ՝ ներսից». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Հայկական իրականության մեջ ճշմարտությունը բաց և հստակ խոսող, աշխարհը ճանաչելով ու Ռուսաստանի գործակալ չհանդիսացող ընդամենը չորս քաղաքագետ կար: Ընդամենը չորս: Բոլորը` երկքաղաքացիներ:
     Մեկը խիստ կասկածելի հանգամանքներում հեռացավ կյանքից: Մնացին երեքը:
     Մնացածը` դաշտում առկա, բոլոր ալիքներով և կայքերով խոսող զանգվածը իր գերակշիռ մեծամասնությամբ արհեստականորեն առաջ մղվող, արհեստականորեն հասարակական կարծիք ձևավորող, կեղտոտ օրակարգերով խոսող գլուխներ են: Անգլուխ գլուխներ:
     Ու որպես պրոպագանդայի գործիք` նրանք կա՛մ Ռուսաստանին հայհոյում են, կա՛մ գովերգում, բայց, ըստ էության, միևնույն խաղն են խաղում` ծառայություն մատուցել ռուս-թուրքական դաշինքին: Հատկապես նրանք, ովքեր, թվում է, ճշմարտությունն են ասում Ռուսաստանի մասին և հայհոյում Ռուսաստանին` հաճախ, շատ հաճախ` պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի անձն ու հանցավոր քաղաքականությունը և դա անում են` Ռուսաստանի մասին ճշմարտությունն ասելով` այն զուգակցելով Փաշինյանի ռեժիմն արդարացնող ահռելի ստերով և կեղծիքով:
     Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ: Ներսից: Պատերազմ, որում ժողովուրդն ինքը կռվում է, բայց ոչ թե ագրեսիայի, այլ ինքն իր դեմ: Եվ սպառում է այդ տեղեկատվական թույնը, որ նրան մահվան է հասցնելու:
     Առանց այդ էլ խիստ իջեցված ինտելեկտուալ կարողությունների ֆոնին տեղեկատվական-պրոպագանդիստական ագրեսիա է իրականացվում այս ժողովրդի դեմ` թշնամական օրակարգերը պահանջված պահելու և անխափան առաջ տանելու համար:
     Եվ դրա դեմ միայն չորս հոգի էր պայքարում: Հիմա` այլևս երեք»:

5029 | 0
Facebook