Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ ի՞նչն է որակապես փոխվել հայ-եգիպտական հարաբերություններում». Վահե Դավթյան

00:30, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
«Այդ ի՞նչն է որակապես փոխվել հայ-եգիպտական հարաբերություններում». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եգիպտոսի նախագահ աս-Սիսիի այցը Երևան պետք է գնահատել՝ հետևյալ հանգամանքները հաշվի առնելով.
     1. 2022 թ. նոյեմբերին Կատարի շեյխի միջնորդությամբ Էրդողանն առաջին անգամ հանդիպեց աս-Սիսիին, սեղմեց նրա ձեռքն ու հայտարարեց թուրք-եգիպտական հարաբերությունների բարելավման սկզբի մասին: Մինչդեռ երկկողմ հարաբերությունները սառեցվել էին դեռևս 2013 թ.-ին, երբ Եգիպտոսում պաշտոնանկ արվեց նախագահ Մուրսին «Մուսուլման եղբայրներից»: Նախկինում Էրդողանը բազմիցս աս-Սիսիին «մարդասպան» և «հրեշ» էր անվանում:
     2. 2021 թ.-ին՝ առաջին անգամ 13 տարվա ընթացքում, Իսրայելի արտաքին գործերի նախարար Աշկենազին, այնուհետև, մի քանի ամիս անց, նրան փախարինման եկած Լապիդը այցելում են Կահիրե: Երկուսն էլ հայտարարում են եգիպտա-իսրայելական հարաբերությունների նոր փուլի մեկնարկի մասին: Ի դեպ, իսրայելա-եգիպտական երկխոսության գլխավոր տնտեսական թրիգերներից է իսրայելական «Լևիաթան» և «Թամար» հանքավայրերում արդյունահանվող գազի մեծ մասի արտահանումը հյուսիսաֆրիկյան գլխավոր հաբ՝ Եգիպտոս:
     3. Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ.-ին: Այս ամբողջ ընթացքում եգիպտացիներն ընդամենը երեք պաշտոնական այց են կատարել Հայաստան, ընդ որում՝ մեկ անգամ փոխվարչապետի, երկու անգամ՝ նախարարների մակարդակով: Ավելին, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները 2017 թ.-ից գրեթե սառեցված են:
     ՀԱՐՑ. Այդ ի՞նչն է որակապես փոխվել հայ-եգիպտական հարաբերություններում, որ փոխադարձ այցերը վերջին ամիսներին կատարվում են նախագահների մակարդակով (ՀՀ «նախագահի» այցը Կահիրե տեղի է ունեցել 2022 թ. նոյեմբերին, ինչպես և Էրդողան - աս-Սիսի հանդիպումը):
     4. Հատկանշական է, որ աս-Սիսիի հարավկովկասյան տուրնեն սահմանափակվում է Ադրբեջանով և Հայաստանով: Վրաստանում Եգիպտոսի առաջնորդը առայժմ անելիք չունի»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
3796 | 0
Facebook