Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 447-ի, 3-ը զոհվել է․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և 307 վիրավորի մասին։
«Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ երեքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահի դրությամբ գրանցվել է 25 հետցնցում։