Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

21:30, շաբաթ, 28 հունվարի, 2023 թ.
Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ տեղեկատվական շտաբը։

Սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների դիմաց վճարումների իրականացումն առաջին հերթին կարևոր է այս իրավիճակում ենթակառուցվածքների և, մասնավորապես, էներգետիկ համակարգի կայունության պահպանման տեսանկյունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի պահպանմանը, ճգնաժամի հետևանքով աշխատատեղերը կորցրած քաղաքացիների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի աջակցությանը: Կառավարության կողմից մշակվող այդ ծրագրերի մասին կհայտարարվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ից՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցման անջատման պատճառով Արցախում էներգամատակարարումն իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 17-ից Ադրբեջանի կողմից փաստացի խափանված է նաև Հայաստանից Արցախ կանոնավոր գազամատակարարումը:

4078 | 0
Facebook