Խնդրում ենք սպասել...

Համացանց

Չինաստանի դեսպանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ

19:18, շաբաթ, 28 հունվարի, 2023 թ.
Չինաստանի դեսպանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր զինծառայողներին Բանակի օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն, հաջողություն աշխատանքում և բարօրություն բոլոր ձեռնարկումների մեջ։

Ցանկանում եմ, որ Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը տևի հավերժ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր հաջողություններ ունենա»,- նշված է դեսպանի ուղերձում։

1984 | 0
Facebook