Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վազգենը ողջ լիներ՝ քեզ *** էս խոսքերիդ համար». Տիգրան Վարդանյան

14:12, շաբաթ, 28 հունվարի, 2023 թ.
«Վազգենը ողջ լիներ՝ քեզ *** էս խոսքերիդ համար». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի գրառումը․ «Սասուն Միքայելյանն ասում է, որ 30 տարի բանակ չենք ունեցել:
     Հարց էլի, դրա համա՞ր էիր Սերժ Սարգսյանի ետևից շեֆ-շեֆ ասելով ու գերագույն հրամանատար ասելով քայլում: Բա, որ բանակ չենք ունեցել 30 տարի, բա Եռաբլուր ինչի՞ ես գնում: Բա, որ չենք ունեցել, բա Քառօրյա ու 44-օրյա պատերազմների ժամանակ ՀՀ ԶՈւ համազգեստով ո՞վ էր կռվում: Ասում ես միայն Վազգենի ժամանակ ենք բանակ ունեցել, բայց մեկ բան մոռանում ես, որ Վազգենը ողջ լիներ քեզ գլխից կթողեր էս խոսքերիդ համար ու ոչ միայն էս խոսքերիդ համար:
     Սերժ Սարգսյանին որպես ընկեր, Արցախյան գոյամարտը, բանակին ուրացողը խոսում է բանակ ունենալ-չունենալուց: Բանակ չունեի՞նք ու դրա համար ես երևի հանգիստ ապրել ու հարստություն դիզել»:

7598 | 3
Facebook