Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազնվությամբ արձանագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցել»․ Դ․ Իոաննիսյան

22:30, ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.
«Ազնվությամբ արձանագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցել»․ Դ․ Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Եկեք ազնվությամբ արձանագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցել։
     Այո, մենք չունենք աշխարհի` մեր երազանքների աջակցությունը, բայց մեզ հաջողվում է ի հեճուկս Բաքվի ու Մոսկվայի ջանքերի` մի շարք արդյունքների հասնել։ Փորձեմ ձևակերպեմ մի քանիսը.
     1. Նախ հաջողվեց ձերք բերել հստակ քաղաքական դաշնակից (Ֆրանսիա). մի բան, որը մենք, մեղմ ասած, վաղուց չենք ունեցել։
     2. Հետո հաջողվեց Հայաստանի անվտանգությանը ավելացնել մի լուրջ բաղադրիչով` բերել ԵՄ դիտորդներին ու տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։
     3. Զուգահեռաբար հաջողվում է աշխարհին ցույց տալ, որ այստեղ պատերազմ ուզողը Ադրբեջանն է, խաղաղություն ուզողը` Հայաստանը։ Մանրից առաջադեմ աշխարհի հռետորավանությունը դառնում է հասցեական։
     4. Ստացվեց նաև բանակցություններում Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող միջնորդներ գտնել ու կոնֆլիկտը միջազգայնացնել` զրկելով Մոսկվայի միջնորդական մենաշնորհով մեր վրա ճնշելու լծակից։
     Այս ամենը ակնհայտորեն հակասում է թե՛ Բաքվի, և թե՛ Մոսկվայի շահերին, բայց մեզ հաջողվեց հասնել դրան ու դա լավ է»։

4188 | 2
Facebook