Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բանակը մեր ողնաշարն է»․ քայլերթ՝ դեպի Եռաբլուր

21:48, ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.
«Բանակը մեր ողնաշարն է»․ քայլերթ՝ դեպի Եռաբլուր

«Համախմբում» շարժումը վաղը՝ «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ կիրականացնի դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայոց պատմության ընթացքը մշտապես նշանավորվել է պետականության պահպանման կամ վերականգնման համար մղված պայքարով։ Հաջողությունները մեզ ուղեկցել են, երբ եղել ենք միակամ ու ապավինել զենքին։ Հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը։

Մեր բանակը ստեղծվեց ռազմաքաղաքական ծանրագույն իրադրության պայմաններում և փառքով պսակեց իր ողջ ուղին։ 44-օրյա պատերազմում հայ զինվորն ու սպան ևս չպարտվեցին։ Ի աջակցություն Հայոց բանակի, ի գիտություն ողջ աշխարհի, որ բանակը մեր անկախ պետականության գլխավոր երաշխավորն է և մեր ինքնության առանցքը, ի խոնարհումն Հայրենիքի պաշտպանության նահատակների հիշատակի, «Համախմբում» շարժումը հունվարի 28-ին՝ ժամը 11․00-ին «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ է կազմակերպում դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից»,- ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

2897 | 0
Facebook