Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանի շուրթերից կեղծիք է հրապարակվել». Զարուհի Փոստանջյան

14:12, ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.
«Փաշինյանի շուրթերից կեղծիք է հրապարակվել». Զարուհի Փոստանջյան

Գեղարքունիքի զորամասում բռնկված հրդեհին ու Կառավարության նիստում վարչապետի հայտարարություններին է անդրադարձել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը. «Նիկոլ Փաշինյանը չի եղել դեպքի վայրում, բայց Կառավարության նիստի ժամանակ ասում է՝ ով է մեղավորը եղել. ինչ-որ մի կապիտան, որը փորձել է որպես կպչան օգտագործել 5 լիտրանոց տարայով բենզինը և պատահաբար նետել է, որպեսզի իր ձեռքերը չայրվեն: Նախ՝ դեպքը տեղի է ունեցել ձմռանը ու այդ վայրում կայուն ցուրտ եղանակ է: Եթե դա զորամաս է, հերթապահություն է տեղի ունենում, հետևաբար կացարանը մշտապես պետք է տաքացվեր: Ակնհայտ է, որի գիշեր է եղել, ցուրտ է եղել, զինվորներից մի քանիսը, այո՛, կարող էին հանգստանալ, բայց մնացածը եղել են ծառայության մեջ, հետևաբար վառարանը չէր կարող հանգած լիներ, որ կապիտանն էլ ցանկանար վերագործարկել. այսինքն՝ այստեղ ակնհայտ կեղծիք է հրապարակվել Նիկոլ Փաշինյանի շուրթերից»,- ասել է Փոստանջյանը:

«Փաշինյանի շուրթերից կեղծիք է հրապարակվել». Զարուհի Փոստանջյան
8697 | 1
Facebook