Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո

00:06, ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.
Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո

Այսօր «Արմենիա» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի 28-ամյա բնակիչ Հայկ Բ-ն, որին օրեր առաջ հիվանդանոց էին տեղափոխել պարեկները կասկածելի փաթեթ կուլ տալուց հետո, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Կայքի տեղեկություններով` հունվարի 21-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի 28-ամյա բնակիչ Հայկ Բ․-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում թմրամիջոց է պահում։
     Բաղրամյան պողոտայում պարեկները կանգնեցրել էին Հայկ Բ․-ին։ Վարորդը իջել էր ավտոմեքենայից և ինչ-որ բան կուլ տվել։ Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց` ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։
     Հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր փոխանցել հագուստի գրպաններից հայտնաբերված իրերը։ Դրանց թվում էր եղել թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

10557 | 0
Facebook