Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մինչ այստեղ քննարկում եք, 120000 մարդ սովամահ է լինում». Վլադիմիր Վարդանյանը` ԵԽԽՎ-ում

23:18, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
«Մինչ այստեղ քննարկում եք, 120000 մարդ սովամահ է լինում». Վլադիմիր Վարդանյանը` ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի որոշ անդամներ դրսևորում են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանում կազմակերպության արժեքներին: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Օրինակ, մի քանի օր առաջ երկրներից մեկի առաջնորդը (Իլհամ Ալիևը- խմբ.) ասաց, որ եթե նրանք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել մեր պայմաններով, մեր սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա Եվրոպայի խորհրդի հռետորաբանությունը չէ և համահունչ չէ Եվրոխորհրդի շրջանակներում ստանձնած պարտականություններին։

«Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, 120 000 մարդ, ում իրավունքները պետք է պաշտպանվեն են այս կազմակերպության կողմից սովամահ են լինում և սպասում են միջազգային հանրության արձագանքին»,- նշել է Վարդանյանը:

2632 | 0
Facebook