Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անցի՛ր էլեկտրական մեքենայի Evoca-ի հետ

19:00, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
Անցի՛ր էլեկտրական մեքենայի Evoca-ի հետ

Հարմարավետություն, արագություն, շրջակա միջավայրի պահպանություն. Evocabank-ն առաջարկում է անհատական օգտագործման էլեկտրական մեքենաների ձեռքբերման ֆինանսավորում` մինչև 50,000,000 դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով:

Տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 12%*:

Առաջնային շուկայից գնելու դեպքում դուք կստանաք մեքենայի` ավտոսրահի իրացման գնի մինչև 80%-ը:

Վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010605555 հեռախոսահամարով:

Ինչո՞ւ գնել էլեկտրական մեքենա (EV - electric vehicle)

Էլեկտրական մեքենաներն առավել անվտանգ են և էկոլոգիապես մաքուր: Էլեկտրական մեքենա վարելով դուք հոգ եք տանում շրջակա միջավայրի մասին, քանի որ EV մեքենաներն ավելի քիչ վնասակար գազային արտանետումներ են թողնում:

Էլեկտրական մեքենաները սովորաբար ավելի ամուր են ու հուսալի, ինչի շնորհիվ հազվադեպ են փչանում: Ի տարբերություն ավանդական` բենզինով կամ դիզելային վառելիքով մեքենաների` դուք չեք ունենա մեքենայի շարժիչի հետ հաճախ հանդիպող անսարքություններ, ինչպես նաև` մեքենայի յուղ, ֆիլտր, անտիֆրիզ և մի շարք մասեր փոխելու անհրաժեշտություն:

Էլեկտրական մեքենաներն առավել հարմար են քաղաքային տեղաշարժման համար, քանի որ հաճախ կատարվող կանգառներն ու շարժիչի գործարկումը խնդիր չէ մեքենայի համար, իսկ շարժիչի աղմուկը գրեթե բացակայում է:

Ինչպիսի՞ ֆինանսական օգուտներ կունենաք էլեկտրական մեքենայի անցնելով

Էլեկտրական շարժիչով մեքենաների՝ ՀՀ ներկրումն ազատված է մաքսատուրքերից, ինչպես նաև` 20% ավելացված արժեքի հարկից։ Այսինքն, հարկային-մաքսային առավելության շնորհիվ դուք ազատվում եք հարկերից` մեքենայի գնի մոտ 35%-ի չափով:

Էլեկտրական մեքենա վարելով՝ դուք խնայում եք վառելիքի վրա ծախսվող գումարը: Մեքենայի գնման գումարը մի քանի տարում ձեզ ետ է գալու, քանի որ լիցքավորման ծախսն առնվազն 10 անգամ ավելի ցածր է, քան բենզինի կամ դիզելային վառելիքի ծախսը:

Ամբողջապես էլեկտրական շարժիչով կահավորված մեքենաներն ազատված են նաև կայանման վճարներից (կարմիր գիծ)։

Ինչպե՞ս լիցքավորել էլեկտրական մեքենան

Հաճախ վարորդները հրաժարվում են էլեկտրական մեքենա գնելուց, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է կարելի այն լիցքավորել: EV մեքենան կարելի է լիցքավորման միացնել տնից, ավտոտնակից և հասարակական վայրերում տեղադրված լիցքավորման կայաններից։

Երևանում վարորդը միջինում վարում է 25կմ, այսինքն` մեքենայի մեկ ամբողջական լիցքավորման շնորհիվ կարելի է մեքենան վարել մոտ 1 շաբաթ:

ՀՀ տարածքում առկա էլեկտրական մեքենաների լիցքավորման անվճար կայաններ կարելի է գտնել ինչպես Երևանում, այնպես էլ` Երևանից դուրս` բոլոր մարզերում: Կայաններում կգտնեք նաև հոսանքի փոխարկիչներ` տարբեր մոդելների մեքենաների համար: Լիցքավորիչների գտնվելու վայրերը կարող եք տեսնել քարտեզով այստեղ:

EV մեքենաների լիցքավորման միակ անհարմարությունը կարող է լինել լիցքավորման տևողությունը: Եթե տանը կամ ավտոտնակում ունեք լիցքավորման հնարավորություն, մեքենան գիշերը լիցքավորելը լավագույն տարբերակն է: Հակառակ դեպքում լիցքավորումը կարող է տևել 1-ից մինչև մի քանի ժամ։ ՀՀ-ում սահմանափակ քանակով կան նաև արագ լիցքավորման կայաններ:

Էլեկտրական մեքենաները կարելի է նույնիսկ վերալիցքավորել՝ օգտագործելով արևային վերականգնվող էներգիա, ինչը կարող է բարձրացնել երկրի էներգետիկ անկախությունը:

Ո՞ւր դիմել մեքենայի անսարքության դեպքում

Վերջին տարիներին Հայաստանում բացվել են էլեկտրական մեքենաներ սպասարկող սերվիս-կենտրոններ։ Էլեկտրական մեքենաների սպասարկման ծախսերը նույնպես ավելի ցածր են: Կան նաև EV մեքենաներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք նոր մեքենա գնելու դեպքում տրամադրում են երաշխիք, սպասարկում և այլ արտոնություններ։

Այսօր ՀՀ-ում կա ավելի քան 600 էլեկտրական մեքենա: Վերջինիս քանակի աճին զուգահեռ կբարելավեն նաև սպասարկման պայմանները և հարմարությունները:

Evocabank-ը մշտապես ներդնում է միջազգային շուկային համապատասխան պրոդուկտներ և ծառայություններ` զարգացնելով երկրի էկոհամակարգը:

6465 | 0
Facebook