Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախաքննության գաղտնիք համարվող, ի պաշտոնե իրեն ոչ հասանելի փաստական տվյալներ հրապարակեց». Րաֆֆի Ասլանյան

00:36, ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.
«Նախաքննության գաղտնիք համարվող, ի պաշտոնե իրեն ոչ հասանելի փաստական տվյալներ հրապարակեց». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրի ղեկավարը ՀՀ կառավարության այսօրվա նիստում, հանուն իր քաղաքական շահերի, զինծառայողների մահվան դեպքով քրեական վարույթի՝ նախաքննության գաղտնիք համարվող, ի պաշտոնե իրեն ոչ հասանելի փաստական տվյալներ հրապարակեց, այդ թվում՝ վկայի ցուցմունք։ Եվ սա այն մարդն է, ով պաշտոնի, իշխանության ձգտումների ներքո սքողված՝ «հեղափոխության» փուլում հավաստիացնում էր, որ ինքը ո՛չ քննիչ է լինելու, ո՛չ դատախազ ու ո՛չ էլ՝ դատավոր….»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
4091 | 0
Facebook