Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի´ զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից». Արթուր Ղազինյան

17:30, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
«Մի´ զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից». Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի արցախցիներ, այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեց Արցախի էթնոցիդի ծրագիրը, որը պլանավորում է իրագործել ադրբեջանի իշխանությունը:

Մի՛ զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից, դա արդեն դարձել է ՀՀ իշխանության քաղաքական վարքաբանության անքակտելի բաղադրիչ. արդեն երկու տարուց ավել թուրք-ադրբեջանական ծրագրերի ու նպատակների մասին մենք տեղեկանում ենք կա՛մ ՀՀ ԱԺ, կա՛մ կառավարության նիստերի ելույթներից:

Թշնամուն հաղթելու և նրա պլանները տապալելու ՄԻԱԿ ձևը Արցախում ապրելն ու մաքառելն է, ոչ մի պարագայում թևաթափ ու հուսահատ չլինելն է:

Մենք արդեն անցել ենք այդ դժվարությունների միջով, որով այսօր անցնում է Արցախցին. ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, կտրոնով ապրանքներ, պայթեցված գազատար:

Բայց մենք դիմացանք, չհուսահատվեցինք, ապրեցինք մեր հողի վրա, մեր տանը, կռվեցինք ու հաղթեցինք: Հիմա նույն բանը թշնամին անում է ձեր հետ և հետապնդում է նույն նպատակը. կոտրել Հայի ոգին, ստիպել նրան թողնել իր հայրենիքը, լքել իր տունը ու բռնել գաղթի ճանապարհը:

Չենք կարող կոտրվել, հուսահատվել, թշնամուն թողել տասնյակ հազարավոր հայորդիների արյունով լցված հողը, մեր պապերի ու հայրերի քրտինքով կառուցված քաղաքները, գյուղերը: Մենք դրա համար չենք անցել անմարդկային զրկանքների, կորուստների միջով:

Դիմացեք Հայեր, հաղթանակը հեռու չէ, միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու քոչվոր ցեղախմբին»:

4958 | 0
Facebook