Խնդրում ենք սպասել...

Համացանց

10 ամսական փոքրիկը տեղափոխվել է արդեն մահացած. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

15:24, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
10 ամսական փոքրիկը տեղափոխվել է արդեն մահացած. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:
     Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել»:

3495 | 0
Facebook