Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեդվեդչուկը հայտարարել է քաղաքական նոր շարժում սկսելու մասին

15:42, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
Մեդվեդչուկը հայտարարել է քաղաքական նոր շարժում սկսելու մասին

Ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կնքահայր Վիկտոր Մեդվեդչուկը, ով փոխանակվել է ուկրաինացի գերիների հետ, հայտարարել է քաղաքական նոր շարժում ստեղծելու մտադրության մասին՝ Վլադիմիր Զելենսկու ընդդիմախոսներին միավորելու համար, գրում է Украинская правда-ն։ «Երբ մենք համախմբենք մարդկանց, պարզենք նրանց դիրքորոշումը... չգիտես ինչու՝ վստահ եմ, որ այդ դիրքորոշումը իշխանությունների, մասնավորապես՝ Զելենսկու դեմ է»։ Նրա խոսքով, նորաստեղծ շարժումը պետք է «համախմբի բոլոր կառուցողական հասարակական-քաղաքական ուժերին»։

7492 | 0
Facebook