Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

14:24, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում շարունակվում է Թուրքիայի զինված ուժերի պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը, որը մեկնարկել է հունվարի 18-ին և կշարունակվի մինչև փետրվարի 2-ը։

Զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։
     Զորավարժությանը մասնակցում են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, ականանետային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարական անձնակազմը, ուղղաթիռներ, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

2389 | 0
Facebook