Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այրվածքներ ստացած երեք զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում». Անահիտ Ավանեսյան

13:18, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
«Այրվածքներ ստացած երեք զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում». Անահիտ Ավանեսյան

Այսօր Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար. «Դեռ ստանալու են անհրաժեշտ օգնությունը, հույս ունենք՝ բոլորն առողջացած տուն կգնան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է նա:

Նախարարը նաև հայտնել է, որ այսօր կտեսակցի վիրավոր զինծառայողներին։

«Այրվածքներ ստացած երեք զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում». Անահիտ Ավանեսյան
2578 | 0
Facebook