Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում». Սեյրան Օհանյան

12:42, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
«Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում». Սեյրան Օհանյան

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։

Սեյրան Օհանյանն ասաց, որ առարկություններ ունի և նշված փաստերը չի ընդունում. «Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում, մասնավորապես՝ Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասի ապօրինի զավթման մասին տեղեկությունն անընդունելի է ինձ համար: Այն, ինչի մասին խոսում է դատախազության ներկայացուցիչը, դրանց զգալի մասին ես չեմ տիրապետում»,- ասաց Օհանյանը:

4875 | 0
Facebook