«ՀՀ քաղաքացիները կկարողանան ԱՄԷ այցելել առանց մուտքի արտոնագրի». Էդմոն Մարուքյան
11:36, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ-ի ու ԱՄԷ-ի կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը»: