Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

11:42, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող:
     Արսեն Մնացականյանը 1996-1998թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ՌՈ բաժնի քննչական բաժանմունքում՝ հետաքննիչ, քննիչ
     1998-1999թթ. աշխատել է Հայկապբանկի Էրեբունի մասնաճյուղում, որպես իրավախորհրդատու:
     1999-2009թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ Երևանի Շենգավիթի բաժանմունքում հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, Կենտրոնական մարմնի օրենսդրության համակարգման և կատարելագործման բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, Կազմվերլուծական և տեսչական բաժնի պետ:
     2009-2015թթ. աշխատել է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում, որպես իրավաբանական ծառայության ղեկավար:
     2015թ. մարտից հուլիսի 30-ը աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ քրեակատարողական վարչությունում, որպես Կենտրոնական մարմնի կազմվերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ:

3478 | 0
Facebook