Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարմիր բերետավորներից մեկը պնդում է՝ բերման ենթարկելու հրամանը եկել է վայբերով». Գարիկ Գալեյան

10:48, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
«Կարմիր բերետավորներից մեկը պնդում է՝ բերման ենթարկելու հրամանը եկել է վայբերով». Գարիկ Գալեյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին բռնության ենթարկված որդեկորույս ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ:

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կարմիր բերետավորներից մեկը հարցաքննության ընթացքում պնդել է, որ իրենց վայբերին է հրամանը եկել, որպեսզի բերման ենթարկեն զոհվածների ծնողներին. «Ասում է՝ մենք չատ ունենք, շփվում ենք, հրամանը եկել ա վայբերով: Փաստորեն, պարզվեց, որ մեր ոստիկանական համակարգում վայբերով են շփվում իրար հետ»,- ասաց Գալեյանը:

2709 | 0
Facebook