Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Եթե նեղն են գցել հայրենակցիդ՝ ընտանիքիդ անդամին, ապա պիտի հետը կռիվ տաս». Հովհաննես Իշխանյան

02:12, հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ.
«Եթե նեղն են գցել հայրենակցիդ՝ ընտանիքիդ անդամին, ապա պիտի հետը կռիվ տաս». Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ է ասվում ճշմարտությունը հիմա և դարերով, որ եթե Արցախը կորցնենք, հաջորդը Սյունիքն է, ապա Վայոց Ձորը, ապա Արարատը, ապա Երևանը։
     Սակայն սա զուտ ասվում է մեր հայրենակիցներին արթնացնելու, թուրքական բամբասանքներից ձերբազատելու ու հայ ժողովրդի պաշտպանությանը միանալու համար։
     Բայց ճիշտն էն ա, որ ախպեր, եթե Արցախում նեղն են գցել հայրենակցիդ՝ ընտանիքիդ անդամին, ապա պիտի հետը կռիվ տաս, անկախ նրանից՝ հաջորդը դու կլինես, թե չէ։ Եթե Գյումրիում են նեղը գցել, իրա հետ պիտի կռիվ տաս, անկախ նրանից՝ Գյումրիում էղել ես, թե չէ։
     Էս ա ճիշտը․ թուրքական ու դավաճանական քարոզչության տակ ընկնելը էս ճշտից խուսափելու համար ա»։

| | |
2075 | 0
Facebook