Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել և տուժողի կարգավիճակ են ստացել։
Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանն ասաց, որ երրորդ տուժածը՝ սպան, ով պառկած է վերակենդանացման բաժանմունքում, դեռ չի հարցաքննվել՝ առողջական վիճակից ելնելով։