«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Օրեր առաջ զգուշացրել էի, որ փաստաբանին արատավորող կամ նրա իրավունքներն ու օրինական շահերն այլ կերպ ոտնահարող տեղեկությունների տարածումը հանցագործություն է, նախատեսված է քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով:
Հույս ունեի, որ իշխանական շրջանակների հետ ուղիղ կապ ունեցող վարձկանները (նաև լրատվամիջոցների տեսքով) և իշխանական ֆեյքեր կառավարողները կհասկանան, որ պետք է դադարեցնեն իմ նկատմամբ այդպիսի գործողությունները:
Դրանից հետո էլ հույս ունեի, թե այդ սրիկաներից հատկապես արական սեռի ներկայացուցիչները կունենան տղամարդկություն և պատասխան կտան իրենց արարքների համար, սակայն նրանք նախընտրեցին փախած ու պաղկված մնալը:
Հույսերս չարդարացան:
Թեև ակնհայտ է, որ նրանք օգտվելով իշխանական հովանավորչությունից չեն ենթարկվելու պատասխանատվության, այնուամենայնիվ որոշեցի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին»: