«Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման վերաբերյալ այսօր լրագրողները զրուցել են տոնավաճառի աշխատակիցների հետ: Աշխատակիցներից մեկը դիմեց վարչապետ Փաշինյանին. «Պարո՛ն Փաշինյան, ի՞նչ անի էս ժողովուրդը, եթե ուզում եք փակեք: Չկա ուրիշ աշխատանք, որ էս մարդիկ գնան տեղավորվեն: Ինքն իրա ժողովրդին պետքա պաշտպանի, ոչ թե հանի, քցի դուրս, եթե ինքն ա տենց անում, բա կողքի պետություններն ի՞նչ կանեն»:
Մեկ այլ աշխատակցի պնդմամբ էլ նման կերպ գործազրկությունն են ավելացնում. «Ղեկավարությունն ասում է՝ աշխատատեղեր ենք ավելացնում, մեկ էլ գալիս ենք առավոտյան էսքան գործազրկություն միանգամից… այսինքն՝ դեպորտացիա Հայաստանից, տենցա ստացվում չէ՞»: