Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիվերսիա են ուզում անել «Մալաթիա» տոնավաճառի վրա». աշխատակից

16:36, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
«Դիվերսիա են ուզում անել «Մալաթիա» տոնավաճառի վրա». աշխատակից

«Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման վերաբերյալ այսօր լրագրողները զրուցել են տոնավաճառի աշխատակիցների հետ: Նրանց համոզմամբ՝ դիվերսիա են ուզում անել «Մալաթիա» տոնավաճառի վրա. «էստեղ աշխատողները օրվա մեջ 2-3 հաճախորդ ունենալով՝ շատ-շատ հացի փող են աշխատում: Ես երեսուն տարի այստեղ աշխատում եմ, եթե նորմալ առևտուր լիներ, հիմա ես միլիոնատեր կլինեի, երեսուն տարվա մեջ հազիվ ծայրը ծայրին հասցնում եմ: Այստեղ բոլորն էլ վարկերի, տոկոսների տակ են, պետք չի ժողովրդին մի կտոր հացից զրկել»,- նշել է նրանցից մեկը:

Մեկ այլ աշխատակից էլ հավելել է. «Եթե փակում են տոնավաճառը՝ նախ պիտի այլընտրանք առաջարկեն, մենք հիմա գնանք տներով նստե՞նք, ո՞ւր ենք գնալու աշխատենք»:

8383 | 0
Facebook