Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի՞. պարզաբանում է տնօրենը

15:54, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի՞. պարզաբանում է տնօրենը

Այսօր 24TV-ի լրագրողի հետ զրույցում «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը պարզաբանել է՝ արդյո՞ք տոնավաճառի գործունեությունը կկասեցվի: Ըստ իր հայտնած տեղեկությունների՝ հոկտեմբեր ամսին ստուգում է կատարվել և 17 խախտումներ են արձանագրվել, որոնք հանձնարարվել է վերացնել. «Այժմ միայն մեկ կետը արված չէ, այսքանից հետո իրենք ասում են, որ մենք աշխատանքներ չենք կատարել, ես դրա նպատակը չեմ հասկանում: Մենք չունենք պայթուցիկ, հրակայուն նյութեր, որ հրդեհի դեպքում մեծ վնասներ տան»,- նշել է Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ծխահեռացման համակարգի խնդիրը դեռ վերացված չէ, մասնագետներ է հրավիրել, որոնք մի քանի ամսում, եթե տոնավաճառը չփակվի, այդ աշխատանքները կկատարեն:

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի՞. պարզաբանում է տնօրենը
| | |
7176 | 0
Facebook