ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնում է. «Հանդիպեցի ԵԽ գլխավոր քարտուղարին։ Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար»։