Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հակասությունները խորանալու են. Աստված գիտի՝ ինչի կարող են վերածվել». միջազգայնագետ

15:30, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
«Հակասությունները խորանալու են. Աստված գիտի՝ ինչի կարող են վերածվել». միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 5-րդ ալիքի եթերում իր դիտարկումներն է ներկայացրել Եվրոպական միության՝ Հայաստան երկու տարով քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշման վերաբերյալ: Ըստ Սարգսյանի, եթե պետության տարածքում երկու իրարամերժ, հակասող, մրցակից պետությունների կամ կառույցների ներկայացուցիչներ ես տեղակայում, բնականաբար, ինչ-որ պահի այդ երկուսը սկսելու են իրար դեմ պայքարել տվյալ պետության ռեսուրսների կիրառմամբ. «Սա լրջագույն խնդիր է, մի կողմից բալանսավորում է լինելու, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հակասությունները, բնականաբար, խորանալու են մրցակցային երկու գործոնների միջև՝ Արևմուտք և Ռուսաստան, և Աստված գիտի՝ ինչի կարող են վերածվել»,- ընդգծել է միջազգայնագետը:

4746 | 1
Facebook