Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Արցախում կուտակված գազը կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին

15:00, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
Արցախում կուտակված գազը կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 45-րդ օրվա տեղեկագիրը։

Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը:

Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն, հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը, որոշվել է, որ կուտակված գազն այսուհետ կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը:

| | |
632 | 0
Facebook