
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Արցախի անմարդկային շրջափակման (օր 45), էթնիկ զտումների, այսինքն՝ խորքային ցեղասպանական քաղաքականությունից Ալիևը ոչինչ չի շահել, ընդհակառակը միայն ձախողվում է, Արցախի հարցը վերստին միջազգայնանում է, Արցախը և իր ղեկավարությունը, հանձին նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի կազմակերպական և գաղափարական համակարգման, հերոսաբար դիմակայում է, խզում ազեր-թյուրքական տեղեկատվական շրջափակման շղթաները, ողջ աշխարհը ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ համապատասխան քաղաքական և իրավական ատյանների և միջազգային ազդեցիկ լրատվամիջոցների արդեն ուղղակի արձագանքում են ֆաշիստական ադրբեջանի գործողություններին, Արցախի շրջափակումը համեմատվում է Հիտլերի կողմից Լենինգրադի բլոկադայի հետ, ընդունվում են հայտարարություններ, որոշումներ, կոչեր: Ուստի Արցախի Հանրապետության և Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ընձեռվում՝ ապացուցելու, որ ֆաշիստական ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի կարող գտնվել, որովհետև այլատյաց, հայատյաց այդ միջազգային հանցագործ պետությունը ոչ միայն չի կարող ապահովել մարդկային տարրական իրավունքների հարգումը, այլև հայերի սոսկ գոյությունը իրենց պատմական հայրենիքում: Մենք կարող ենք պայքարել և կհաջողենք արցախահայության անկախության համար պայքարում, եթե ունենք ազգային կամք, հայրենատիրություն և գիտելիքներ»: