Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին․ ԱԻՊԾ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

13:18, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին․ ԱԻՊԾ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, Ադրբեջանն առ այսօր փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին:

Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով, Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին: Բնակարանների մեծ մասում տեղադրվել են վառաններ: Հրդեհային անվտանգության տեսանկյունից, այն ռիսկային է, եթե չպահպանվի անվտանգության կանոնները: Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում, հումանիտար խնդիրներին հաճախ ավելանում է նաև արտակարգ պատահարները:

ԱԻ ծառայությունը հիշեցնում է. Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող մետաղյա վառարանների տեղադրում չի թույլատրվում: Վառարաններից մինչև գույքը և այլ սարքավորումներն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.7 մետրից ոչ պակաս, իսկ ծխատար խողովակի բարձրությունը պետք է լինի շինության տանիքից ոչ պակաս քան 0.5 մ, ինչպես նաև 2մ բարձր, 10մ շառավղով առկա ամենաբարձր շենքի տանիքից:

Փայտով ջեռուցվող վառարանի տակ պարտադիր է տեղադրել 50-ով 40 սմ մետաղյա թիթեղ: Արգելվում է դյուրավառ վառելիքով վառել փայտով ջեռուցվող վառարանը:

Ծառայությունը միաժամանակ հորդորում է Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների կամ այլընտրանքային՝ գազի բալոնների օգտագործաման ժամանակ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետևողական աշխատանք կիրականացնի անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

4283 | 0
Facebook