Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան

13:06, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան

Թբիլիսիի պետական ​​համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր առաջին հանդիպումն է անցկացրել դիվանագետի հետ. այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Գիորգի Շարվաշիձեն աշխատել է կրթության և գիտության նախարարությունում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես առաջին փոխնախարար, զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտորը։

Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի անդամ, պարգևատրվել է գերազանցության շքանշանով։ Մի շարք մենագրությունների և գիտական ​​հոդվածների հեղինակ է։

Շարվաշիձեն Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում փոխարինել է Գիորգի Սագանելիձեին, ում մանդատը սպառվել է 2021 թվականին։

3288 | 0
Facebook