Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ուզո՞ւմ եք գնահատեմ հնչեցված ախմախ տեսակետը». Անդրանիկ Քոչարյանը՝ դասակի հրամանատարի հայտարարության մասին

12:54, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
«Ուզո՞ւմ եք գնահատեմ հնչեցված ախմախ տեսակետը». Անդրանիկ Քոչարյանը՝ դասակի հրամանատարի հայտարարության մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Գեղարքունիքի մարզում վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքից հետո դասակի հրամանատարի հայտարարությանը, ըստ որի՝ «Բանակի թուլացումը կապված է «բարդակ»-ի հետ».

«Ուզո՞ւմ եք գնահատեմ հնչեցված ախմախ տեսակետը, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հետպատերազմյան մեր Զինված ուժերը շատ արագ ոտքի կանգնեն»:

Հրդեհի բռնկման պատճառներից խոսելիս պատգամավորը մտաբերեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի առաջ քաշած վարկածը. «Նույնիսկ մենք ունենք հանձնաժողովի նախագահ, որը մեկնաբանեց, որ սա, ամենայն հավանականությամբ, հակառակորդի ԱԹՍ-ի հարվածի արդյունքում է եղել. մեղա քեզ տեր Աստված: ԱԹՍ-ի հարվածը լրիվ այլ բովանդակություն է… երբ որևէ ականտես չկա, երբ կան ողջ մնացած զինվորներ, նույնիսկ կապիտանը, նրանք տվել են բացատրություններ»,- ընդգծել է Քոչարյանը:

«Ուզո՞ւմ եք գնահատեմ հնչեցված ախմախ տեսակետը». Անդրանիկ Քոչարյանը՝ դասակի հրամանատրի հայտարարության մասին
5434 | 2
Facebook