Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ի՞նչ տրամաբանությամբ ենք լծվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բացահայտ հակաքարոզչությանը». Գևորգ Դանիելյան

17:48, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
«Ի՞նչ տրամաբանությամբ ենք լծվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բացահայտ հակաքարոզչությանը». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Ընկերներիցս ոմանք խիստ վերապահումով են վերաբերում Ռուբեն Վարդանյանին, իսկ ադրբեջանական իշխանությունների, և ոչ միայն, սուր պիտակավորումներով քննադատությունը սոսկ խաղ են համարում: Իմ կենսափորձն էլ թույլ չի տալիս անվերապահորեն վստահել որևէ, անգամ մի որոշակի փուլում ամենաազգային կեցվածք դրսևորած ցանկացած գործչի, քանզի «տառապանքը փորձ ունի»:
     Միաժամանակ հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ ենք լծվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հայտնի աղբյուրներից սնվող, այդ թվում՝ BBC-ի բացահայտ հակաքարոզչությանը: Այս գործիչը արդեն տևական ժամանակ միայն որդեգրել է սեփական ազգային արժանապատվությունը հարգելու և Արցախին միանշանակ օգտակար լինելու շահեկան կեցվածք, իսկ BBC-ին տված հարցազրույցում հնչեցրեց գրագետ ու համոզիչ մտքեր, որոնք վաղուց մոռացության էին տրվել այդ հարթությամբ և որոնք ունեն միջազգային հարթակում շահեկան դիրք որդեգրելու ներուժ:
     Հասկանալի է, որ հանրությանն արդեն համակել է անվստահության ու ապատիայի սինդրումը, բայց ամեն ինչ հենց այդ հիմքով վանելն էլ լավագույն լուծումը չէ:
     Պետք է վախենալ ոչ այնքան խաբված լինելուց, որքան խաբված լինելը չխոստովանելուց, իսկ որպեսզի դա տեղի չունենա, մարդուն կարելի է վստահել, քանի դեռ ճշմարիտ ուղու վրա է, և ոչ մեկ վայրկյան ավելի»:
     « ... մենք պատրաստ ենք բանակցել, եթե ադրբեջանական կողմը հասկանա, որ բանակցությունը երկու կողմի համար է։ Որովհետև այն, ինչ մենք ասել ենք անկախություն պահանջելու առաջին օրվանից, հասկանում ենք և ընդունում ենք, որ կողք կողքի ենք ապրելու, բայց մենք կլինենք առանձին տարածք, առանձին պետություն». Ռուբեն Վարդանյան

| | |
2564 | 2
Facebook