Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ամեն օր է սգո օր». Անդրանիկ Քոչարյան

12:30, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
«Ամեն օր է սգո օր». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզում վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքին՝ համոզմունք է հայտնել, որ երկու տարին բավարար չէր, որպեսզի զինվորների համար անհրաժեշտ պայմաններով զորանոցներ կառուցեին, որովհետև իր խոսքով՝ զորանոցային կարողությունների մեծ մասը կորցրել ենք, և դրա համար ժամանակ է պետք:

Դեպքից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին անդրադարձ կատարելով՝ Քոչարյանը պնդեց՝ Պապիկյանը վստահաբար պետք է շարունակի իր ռեֆորմները:

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ սգո օր չի հայտարարվի․ «Ամեն օր է սգո օր, ամեն մի զինվորի թաղման օրը սգո օր է այդ ընտանիքի համար»։

«Ամեն օր է սգո օր». Անդրանիկ Քոչարյան
4018 | 2
Facebook