Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի Եգիպտոսի նախագահը

11:42, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
Հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի Եգիպտոսի նախագահը

Հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանում Եգիպտոսի արաբական հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: Այս մասին ֆեյսբուքյանն իր էջում հայտնել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
     «Երևանի համար ռազմավարական շրջադարձի այս պատմական հանգրվանում պետք է հուսալ, որ Եգիպտոսի նախագահի երևանյան այցը, հանդիպումները կունենան շոշափելի արդյունավետություն:
     Եգիպտոսը և առհասարակ արաբական աշխարհը, մի ուղղություն է, որին թերեւս Հայաստանի արտաքին դիվանագիտական «ճակատում» հատկացված տեղն ու ծավալը պետք է ձգտել ընդլայնել առավելագույնս»,- գրել է նա:

3917 | 0
Facebook