Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ այրվածքներ ստացած զինծառայողների վիճակից

11:24, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
Մանրամասներ այրվածքներ ստացած զինծառայողների վիճակից

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Ավելի վաղ, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից փոխանցել էին, որ վերականգնման բաժանմունքում գտնվող երկու զինծառայողի վիճակը կայուն ծանր է, իսկ այրվածքաբանության բաժանմունքի պալատում գտնվող զինծառայողինը՝ միջին ծանրության բավարար։

3056 | 0
Facebook