Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ռ. Վարդանյանի ուղերձներն այն էին, ինչ Փաշինյանի թեթև ձեռքով դուրս էին մնացել միջազգային փաստաթղթերից». Ն. Կարապետյան

11:18, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
«Ռ. Վարդանյանի ուղերձներն այն էին, ինչ Փաշինյանի թեթև ձեռքով դուրս էին մնացել միջազգային փաստաթղթերից». Ն. Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն 168TV-ի եթերում կարծիք է հայտնել, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ «BBC Hard Talk»-ին տված հարցազրույցում հնչեցված ուղերձներն այն էին, ինչ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով վերջին 5 տարիների ընթացքում վերացել էին, դուրս մնացել միջազգային բոլոր փաստաթղթերից, բանակցություններից և հարցի կարգավորմանը միտված ցանկացած ձևաչափից»:

Կարապետյանի կարծիքով՝ Փաշինյանը Պրահայում ճանաչել է Արցախը իբրև Ադրբեջանի մաս. «Մեծ հույս ունեմ, որ բանավոր: Հնարավոր է, որ եղած լինեն խոսակցություններ և ակնարկներ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ: Անգամ ունենալով այս տեսարանը՝ այլ իշխանություն ունենալու պարագայում կարելի է խուսափել Փաշինյանի այդ խոստումներից: Նրա օրոք Արցախին և մեզ որևէ լավ բան չի սպասվում»,- նման համոզմունք է հայտնել նախկին պատգամավորը:

«Ռ. Վարդանյանի ուղերձներն այն էին, ինչ Փաշինյանի թեթև ձեռքով դուրս էին մնացել միջազգային փաստաթղթերից». Ն. Կարապետյան
2657 | 1
Facebook