Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր աշխատավարձերը պահել, տարել իրենց են պարգևատրել». Արծվիկ Մինասյան

11:00, չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ.
«Մեր աշխատավարձերը պահել, տարել իրենց են պարգևատրել». Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն 168 TV-ի եթերում խոսել է երկրում ստեղծված իրավիճակում իշխանափոխության անհրաժեշտության և դրան հասնելու ուղիների մասին. «Մենք գիտակցում ենք, որ իշխանության հետ անվերջ առճակատումը չի կարող բերել հայրենիքի փրկության, բայց իշխանությունն ինքը պիտի ընդունի իր սխալները, իր թերացումները, իր մեղքը ու հրավիրի համահայկական, ազգային ինստիտուտների հետ քննարկումներ: Եթե դա չի անում, նշանակում է՝ իրենց հետ քննարկման նստելը մեկ սեղանի շուրջ դառնում է անիմաստ։ Մնում է մեկ տարբերակ՝ գնալ և հեռացնել, որի համար մենք ընտրել ենք համաժողովրդական ընդվզման ճանապարհը. ցավոք մեզ չի հաջողվել առ այսօր հավաքել այնպիսի բազմություն, որը ծովալիքի նման հավաքվեր և քշեր այս իշխանությանը»,- ասել է Մինասյանը։

Պատգամավորը, իշխանություն-ընդդիմություն հակասությունների մասին թեման շարունակելով, նաև անդրադարձել է իշխանության նեկայացուցիչների՝ իրենց ուղղված այն մեղադրանքներին, որ՝ աշխատանքի չեն գալիս, սակայն աշխատավարձեր են ստանում. «Նրանք էնքան սրիկա են, որ նույնիսկ չեն էլ համարձակվում ճշմարտությունը ասել. մեր նիստերի բացակայած օրերի համար աշխատավարձը պահում են, «Հայաստան» խմբակցության պատգամավորները միջին հաշվով ստացել են իրենց վարձատրության 40 տոկոսի չափով: Էդ աշխատավարձերն էլ պահել են, տարել են իրենց են պարգևատրել»,- նշել է նա:

2897 | 2
Facebook