Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը գրել է. «Սկանդինավյան համերաշխությունն էլ քանդվեց։ Ֆինլանդիան հայտնել է առանց Շվեդիայի ՆԱՏՕ մտնելու պատրաստակամության մասին, քանի որ Շվեդիայի խնդիրները Թուրքիայի հետ մտել են փակուղի, և վերջինիս կողմից վետոյից հրաժարվելն առաջիկայում դժվար է ակնկալել։
Իրականում, կարելի է Ֆինլանդիային հասկանալ, քանի որ այն շատ ավելի լուրջ անվտանգային սպառնալիքներ ունի, քան Շվեդիան։ Այնպես որ, այն առաջնորդվել է ռեալպոլիտիկով»։