Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Ե՞րբ ամբողջությամբ կսկսի գործել ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ-ում

19:00, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
Ե՞րբ ամբողջությամբ կսկսի գործել ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ-ում

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշել են Հայաստանում Եվրոմիության պատվիրակությունից։
     Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) հիմնել անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։
     Հայաստանում Եվրոմիության պատվիրակությունից տեղեկացրել են` առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
     «Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, և դրանում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ փորձագետներ և ԵՄ դիտորդներ: Առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքի մի քանի վայրում՝ Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ շրջաններում։ Դրա գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրոմիության պատվիրակությունից:

| | |
2984 | 0
Facebook